ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
Ի՞նչ է կատարվում դեղի շուկայում
Թե հատկապես վերջին շրջանում ի՞նչ է կատարվում հայաստանյան դեղաշուկայում, անտարակույս, շատերին է հայտնի։ Ավելին՝ շատերը ցավագին զգացին դրա հետեւանքները։ Մշտապես դեղորայք օգտագործողները դեղի շուկայում առաջին ցնցումների ականատեսը եղան դեռ 2009–ի գարնանը։ Սակայն այն, ինչ կատարվեց անցած աշնանից սկսած, հարվածեց շատ ավելի մեծ զանգվածների դրամապանակին։ Ինչու ոչ՝ նաեւ առողջությանը։
Դեղերը միանգամից թանկացան շուրջ 30 տոկոսով։ Վերջերս մամուլը բավականաչափ անդրադարձավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներին։
Հիշեցնենք՝ 2009թ. աշնանը հակամրցակցային համաձայնության արդյունքում առաջին անհրաժեշտության մի շարք դեղերի իրացման գները միաժամանակ (որոշակի ժամանակահատվածում) տնտեսապես չհիմնավորված բարձրացվել են։ Թանկացել են առաջին հերթին սիրտ-անոթային, հակավիրուսային եւ շաքարային դիաբետի դեմ օգտագործվող դեղերը։
Հիվանդ բնակչության համար դժվար իրավիճակ ստեղծվեց։ Եվ պատահական չէր, որ այդ առթիվ իր անհանգստությունն արտահայտեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՏՄՊՊ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներով հակամրցակցային համաձայնությունը կայացել է դեղորայքի շուկայում գործող 7 խոշոր, իրացման ծավալներով շուկայի առաջատարները համարվող «Ամիկուս», «Էսկուլապ», «Նատալի Ֆարմ», «Վագա Ֆարմ» ՍՊԸ–ների, «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ–ի, ինչպես նաեւ «Արֆարմացիա» եւ «Առգո Ֆարմ» ընկերությունների միջեւ։ Հանձնաժողովի որոշմամբ նրանց նկատմամբ տուգանքներ սահմանվեցին։ Ի՞նչ փոխվեց արդյունքում։ Տուգանվածները հակափաստարկներ են բերում, մի մասը նաեւ բողոքարկում է տուգանքի վերաբերյալ հանձնաժողովի որոշումը։ Իսկ դեղերի գները մնում են բարձր…
Ժամանակին հպարտանում էինք, որ 1998-ին «Դեղերի մասին» օրենքն ԱՊՀ-ում առաջինն ընդունվեց Հայաստանում։ Սակայն, ցավոք, դեռ այն ժամանակ նախագիծը տարբեր օղակներում այնպիսի փոփոխությունների ենթարկվեց, որ արդյունքում ընդունված օրենքի կիրարկումը լուրջ խնդիրներ սկսեց հարուցել։ Այնքան, որ նպատակահարմար գտնվեց ոչ թե գործող օրենքում փոփոխություններ կատարել, այլ ամբողջապես նոր օրենք ընդունել։
Տարիներ առաջ ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի մասնագետներն Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների աջակցությամբ օրենքի նոր նախագիծ մշակեցին։
Երկար քննարկումներ, լսումներ կազմակերպվեցին։ Նախագիծն Ազգային ժողովի կողմից ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Այն ժամանակ մասնագետները, գործից քիչ թե շատ հասկացողները թեթեւացած շունչ քաշեցին։ Համենայն դեպս, կազմակերպված քննարկումներից հետո թվում էր, թե երկրորդ ընթերցմանը ներկայացվող նախագիծն ավելի կատարյալ պետք է լինի եւ առավել համահունչ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնադրույթներին եւ ընդունվելուց հետո պիտի կարգավորի դեղերի շրջանառության հետ կապված բոլոր հարաբերությունները՝ մեր երկրի բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ եւ նաեւ մատչելի դեղերով ապահովելու նպատակով։ Համենայն դեպս, պետք է որ խնդիրներ չունենայինք դեղերի կենսաշղթայի բոլոր օղակներում՝ ստեղծումից մինչեւ ներկրում, արտահանման, իրացում, կիրառում։
2006-ին ԱԺ-ում կայացած լսումների ժամանակ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը ակտիվ ջանքեր էր գործադրում պատգամավորներին համոզելու համար, թե որքան կարեւոր է օրենքի ընդունումը, քանի որ դարեր ի վեր դեղերի ոչ ճիշտ կիրառությունը կամ ոչ լիարժեք ուսումնասիրությունները մարդկային ողբերգությունների պատճառ են դարձել։ Ահա թե ինչու դեղը՝ որպես յուրահատուկ ապրանք, որպես հիվանդությունների բուժման եւ կանխման միջոց՝ առաջին հերթին պետք է անվտանգ լինի։ Դեղը պետք է լինի նաեւ արդյունավետ, որակյալ եւ մատչելի։
Ցավոք, նախագիծն այդպես էլ չընդունվեց։ Եւ գուցե դա էր բարին։ Քանզի այն կրկին այնպիսի փոփոխությունների էր ենթարկվել, որ այս անգամ էլ պարզապես անհնար կլիներ փակել կեղծ ու կասկածելի դեղերի հոսքը Հայաստան։ Եվ, ընդհանրապես, դեղի շրջանառության կարգավորման գործում մեր երկիրը նկատելի նահանջ կապրեր։ Այն ժամանակ քննարկումների ընթացքում մշտապես անդրադառնում էին նաեւ դեղերի գների հիմնախնդրին։ Այս առթիվ շատերն են կարծում, թե շուկայական հարաբերությունների պայմաններում հնարավոր չէ կամ ճիշտ չէ կանոնակարգել դեղերի գները։ Բայց չէ՞ որ աշխարհում կան շատ երկրներ, ուր պետությունը զսպման մեխանիզմներ է գործադրում։
Վերջերս բժիշկ բարեկամս Հունաստանում ծանոթացել էր դեղի շուկայի սկզբունքներին եւ շատ զարմացել։ Դեղի շուկան լիովին պետության հսկողության տակ է։ Պետական մարմիններն են որոշում ոչ միայն այն, թե որտեղ եւ որքան դեղատներ պետք է գործեն, այլեւ, որքան էլ զարմանալի թվա, պետական պատկան մարմիններն են որոշում, թե որ դեղն ինչ գնով պետք է վաճառվի։ Հույներն ամենեւին ստիպված չեն դեղատնից դեղատուն պտտվել՝ իմանալու համար, թե իրենց անհրաժեշտ դեղամիջոցները որ դեղատանն են ավելի էժան վաճառվում։ Որովհետեւ ամենուր միասնական գին է։
Մեզ մոտ ժամանակին դեղերի վրա ավելացված արժեքի հարկ դնելով փորձ արվեց այն նպատակաուղղել սոցիալական հիմնախնդիրներին։ Սակայն, իրականում, այդպես չեղավ։ Ավելին՝ դրանից առաջին հերթին տուժեցին սոցիալապես անապահովները։ Եվ այսպես, «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը հայտնի չէ, թե ուր մնաց։ Մինչդեռ ոչ մեկն ապահովագրված չէ հիվանդություններից, եւ ոչ մեկս ի զորու չենք գուշակելու, թե դեղատանը վաճառվող այս կամ այն դեղն իրակա՞ն է, թե՞ կեղծ։ Իսկ շատերն էլ պարզապես ի վիճակի չեն բազմահազար դրամանոց դեղեր գնել՝ այն էլ ամիսներ շարունակ…
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...
Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...
«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն